-
12.11.2014|
13:21
Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը, որն այս տարի ուներ մասնակիցների աննախադեպ քանակ:
-
12.11.2014|
12:15
Կստեղծվի մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան: Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ շտեմարանը միասնական ձևաչափով կձևավորի մեր մշակութային շարժական ողջ ժառանգության ամբողջական թվայնացված պատկերը և կապահովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը:
-
12.11.2014|
11:58
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը:
-
11.11.2014|
17:56
Չեխիայի Հանրապետություն մշակույթի նախարար Դանիել Հերմանի հրավերով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ նոյեմբերի 12-14-ը պաշտոնական այցով կգտնվի Պրահայում:
-
11.11.2014|
17:54
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունը: ՀՀ նախագահի վավերացնելուց հետո ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարությունները կդառնան մեկ մարմին, կհաստատվի նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:
-
11.11.2014|
17:52
Երեկ ՀՀ նախագահը խոսեց ընդդիմադիր եռյակի ներկայացրած 12 կետերի մասին, իսկ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրները նրան պատասխանեցին լռությամբ:
-
11.11.2014|
16:04
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շրջեց ցուցասրահում և ծանոթացավ երիտասարդների ստեղծագործություններին։
-
11.11.2014|
16:01
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների հարազատներին:
-
11.11.2014|
13:20
ԱՄՆ-ի CNN հեռուստաալիքը հաղորդել է նախագահի սպանության լուրը: Էրին Բարնետի OutFront հաղորդման ուղիղ եթերում հայտնվել է լուր, որ Օբաման զոհ է դարձել ծովային հետևակայինի կրակոցի:
-
11.11.2014|
13:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շփվել են Պեկինում, նրանք մոտ հինգ րոպե ոտքի վրա զրուցել են՝ համատեղ լուսանկարվելուց առաջ: ԱՄՆ-ի նախագահն առաջինն է ողջունել ու սկսել են խոսել: Զրույցի բովանդակությունը հայտնի չէ: